Հայաստանը կարմիր ազդանշանով է՝ որպես համաճարակի առումով ամենառիսկային երկրներից մեկը (տեսանյութ)
Հայաստանն արդեն նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այսօր մենք ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն, ես չեմ ուզում ասել՝ այս ամենն ինչի արդյունքն է, չեմ ուզում ասել, որ շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք երեւի երկիրը հերմետիկ փակելու, ես դրա մասնագետը չեմ, բայց ահազանգում են բժիշկները, որ կարելի է, պետք է անել քայլեր: Հայաստանն այլևս նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով»,- նշեց նա: