«Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ»․ «Մեյմանդարի» շուկան ուզում են փակել (տեսանյութ)
Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, գյուղացիներն ընդդիմանում են. «Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ»,-ասաց նրանցից մեկը։
Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառն Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է. «Արտաշատի շուկան հենց բացվեց, որոշեցին, որ կորոնավիրուս կա ու փակում են շուկան»,-նշեց գյուղացիներից մեկը։