Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի. Shamshyan.com (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: