«Ռեալը» մրցաշրջանի մնացած հանդիպումները չի խաղա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում
Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի հանդիպումների մնացած մասը չի խաղա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։Ակումբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ մնացյալ հանդիպումները թիմը կխաղա պահեստային թիմի մարզադաշտում։ Այս որոշումը թույլ կտա վերականգնողական աշխատանքներ իրականացնել գլխավոր մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում մադրիդյան ակումբը 2-րդն է։