Պաշտոնական․ Իտալիայի առաջնությունը վերսկսվում է հունիսի 20-ին
Երկարատև բանակցություններից ու քննարկումներից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Իտալիայի A սերիայի վերսկսման օրն ու խաղերի ժամանակացույցը։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Այսպիսով առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին և այդ օրը տեղի կունենան 27-րդ տուրից հետաձգված 2 հանդիպումներ։
Հավելենք նաև, որ հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների։