Ռոման Աբրամովիչը գնել է Իսրայելի ամենաթանկարժեք առանձնատունը
Ռոման Աբրամովիչը Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի մոտակայքում գնել է առանձնատուն՝ 65 միլիոն դոլարով։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Աղբյուրը նշում է, որ Աբրամովիչը գործարքն ավարտել է դեռ հունվար ամսին։ Սա առաջին կառույցը չէ, որ ռուս միլիարդատերը գնում է Իսրայելում։
2015 թվականին նա 25 միլիոն դոլարով Իսրայելում գնել էր մեկ այլ առանձնատուն։