Հայտնի է «Արսենալի» ու Օբամեյանգի նոր պայմանագրի մանրամասները
Հայտնի է դարձել Լոնդոնի «Արսենալի»՝ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին առաջարկած պայմանագրի մանրամասները։
Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։ Լոնդոնցիները պատրաստ են 30-ամյա գաբոնցուն տարեկան տրամադրել 12 միլիոն եվրո աշխատավարձ։
Նոր պայմանագրով ֆուտբոլիստն ակումբում կմնա մինչև 2023 թվականը։ Ընդգծենք, որ Օբամեյանգի գործող պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։