«Ինտերը» Լաուտարո Մարտինեսի դիմաց ցանկանում է 90 միլիոն եվրո և մեկ ֆուտբոլիստի
«Բարսելոնան» շարունակում է փորձեր կատարել գնելու համար Լաուտարո Մարտինեսին, ում հրաժարագինը կազմում է 111 միլիոն եվրո։
Միլանյան ակումբը պատրաստ է Լաուտարոյին բաց թողնել 90 միլիոն եվրո գումարած մեկ ֆուտբոլիստ առաջարկի դեպքում։ Վերջին անգամ կատալոնական ակումբը առաջարկել էր 60 միլիոն եվրո և գումարած Արտուրո Վիդալ և Նելսոն Սեմեդու։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ակումբը արդեն իսկ համաձայնեցրել է Լաուտարոյի անձնական պայմանագիրը։