Անխել Դի Մարիայի մոտ ի հայտ է եկել դեպրեսիա և անքնություն
«ՊՍԺ»-ի բժիշկը խոսել է ակումբի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի առողջական վիճակի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Le Parisien-ից։
Բժշկի խոսքերով 32-ամյա արգենտինացին տառապում է անքնությամբ և ունի դեպրեսիա։ Նրա խոսքերով Դի Մարիայի այս վիճակի պատճառը ֆուտբոլային դադարն է։
Ըստ որոշ տեղեկությունների Դի Մարիայի կինն իր մտերիմներին նշել է, որ իր ամուսինն իրեն պահում այնպես, կարծես զոմբի լինի։