ԱՄՆ-ում տեղի ունեցողը ներքին ահաբեկչության ակտ է․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգությունները ներքին ահաբեկչության ակտեր են։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ։
Թրամփն ընդգծել է, որ ցուցարարները հարձակվել են Վաշինգտոնի ոստիկանական շենքի վրա, այրել եկեղեցի, ինչպես նաև գրառումներ կատարել Լինքոլնի արձանի և Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի վրա։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ում ցույցերը սկսեցին մայիսի 25-ից։