42-ամյա Ջանլուիջջի Բուֆֆոնը երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագիր։ Այս մասին տեղեկանում ենք La Stampa-յից։
Աղբյուրի տեղեկություններով 42-ամյա դարպասապահը ակումբում կմնա ևս մեկ մրցաշրջան։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ և բաց թողել 9 գնդակ։
Ընդգծենք, որ պայմանագրով նախատեսված աշխատավարձի մասին մանրամասներ չկան։