Պետական դավաճանությո՞ւն, թե՝ Փաշինյանի դեմ նոր ոտնձգություններ...Նիկոլը լռում է
Ազերիները և թուրքերը կատաղի պայքարը շարունակում են Հայ դատի խնդիրների ու Արցախի դեմ։ ՀՀ ԱԳՆ-ն՝ որպես այդպիսին, գոյություն չունի, սակայն այն հիանալի պայքարում է թուրքերի և ազերիների հետ ձեռք ձեռքի տված Եվրոպայի հայ խոշոր լոբբիստների և ազգային գործիչների դեմ։ Այս հարցի գագաթնակետը ԱԳՆ ոմն խոսնակի հայտարարությունն էր այն մասին, որ Ռամիլ Սաֆարովի դատապարտման հարցում կոնկրետ ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ոչ մի երախտիք չունի։ Սա համարում ենք իսկապես լուրջ հանցագործություն իր սեփական ֆինանսներով, կապերով, բացառիկ բարձր իրավաբանական ծառայություններով Սաֆարովի դատական գործընթացին մասնակցած հայ գործչի նկատմամբ․ կարելի է մտածել, որ Աշոտ Գրիգորյանը պարտավորված է ԱԳՆ-ի առջև հսկայական ծրագրեր իրականացնելու, և ԱԳՆ-ն էլ իրեն իրավունք է վերապահում նրան քննադատելու իր պարտականությունների մեջ թերանալու համար։
Մյուս կողմից՝ զարմանալի ոչինչ չկա, որ Սլովակիայից Թել Ավիվով դեպի Բաքու՝ ալիևյան ինքնաթիռներով տեղափոխված զենքի շուրջ դոկտոր Գրիգորյանի հայտարարությունները անպատասխան են մնում ԱԳ նախարարի կողմից։ Եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի և ՊՆ-ի ղեկավարների կողմից պետական դավաճանության փաստը առ այն, որ նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատկան մարմինների կողմից վաճառված զենքը երրորդ երկրներին (այդ թվում՝ ահաբեկիչներին) ապօրինի կերպով վաճառելու մեջ, ապա լրիվ հասկանալի է Փաշինյանի խայտառակ լռությունը և կորոնավիրուսով «հաճախակի» վարակվելու հանգամանքը։ Նիկոլը այլ տարբերակ չունի, քան նոր շոուների սցենար գրելը՝ մինչև կկատարի իր հիմնական առաքելությունը՝ կազդարարի մեր երկրի ողբերգական ավարտը։