«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Հասարակություն

ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի Ոստիկանության եւ անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականությանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իմ նախնական գնահատականը ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։

Իմ հասկանալով՝ դատախազությունը այդ հոդվածի շրջանակում կիրառում է գործող սահմանադրական նորմերը՝ 2015 թ․ խմբագրությամբ։ Բայց արդյոք էսօրվա սահմանադրական նորմերը կիրառելի են, թե ոչ, կախված է այն հարցի պատասխանից, թե ինչպիսի հղում է 300․1-րդ հոդվածի հղումը՝ ստատիկ, թե դինամիկ։

Դատախազությունից հնարավոր չէ ակնկալել այս հարցի պարզաբանումը, որովհետեւ նրա մտքով չի էլ անցնում, թե սահմանադրական նորմերի կիրառումը կախված է այս հարցի պարզաբանումից։ Ու նրա մտքով չի անցնում դա, որովհետեւ նա չգիտի, որ հղումները կարող են ստատիկ կամ դինամիկ լինել, ու թե որը ինչ է նշանակում։ Բայց հասկացող մարդը երբ նայում է դատախազության արածին, տեսնում է, որ դատախազությունը 300․1-րդ հոդվածը կիրառում է իբրեւ դինամիկ հղում (առանց այդ մասին իմանալու)։

Հղումը ստատիկ է, թե դինամիկ, շատ հաճախ պետք պարզել նորմի մեկնաբանման միջոցով։ Իմ կարծիքով՝ 300․1-րդ հոդվածն օրենասդիրը ձեւակերպել է իբրեւ ստատիկ հղում (բնականաբար էլի առանց իմանալու), որովհետեւ նա 2009-ին այս հոդվածն ընդունելիս մտածել է այդ պահին գործող Սահմանադրության դրույթների մասին ու չի էլ ենթադրել, թե 6 տարի հետո Սահմանադրությունը կփոփոխվի, չէ որ Սահմանադրությունը փոփոխվել էր ընդամենը 4 տարի առաջ։ Հետեւաբար, նա 300․1-րդ հոդվածում հղում է արել 2005 թվականի Սահմանադրության դրույթների տեքստին իրենց ՀԵՆՑ ԱՅԴ ԿՈՆԿՐԵՏ խմբագրությամբ։ Կրկնում եմ՝ օրենսդիրն այսպես վարվել է՝ առանց էսքան բան մտածելու։

Ստատիկ հղման նրբությունն այն է, որ եթե փոփոխվում է այն իրավանորմը, որի վրա հղում է արվում, ապա օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ Է փոփոխել նաեւ դրա վրա հղում անող նորմը եւ այն համապատասխանեցնել նոր, փոփոխված նորմին (որի վրա հղում է արվում)։ 300․1-րդ հոդվածի դեպքում դա նշանակում է, որ օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո այդ հոդվածը համապատասխանեցնել նոր սահմանադրության տեքստին։ Նա դա չի արել։ Հետեւաբար, նոր սահմանադրական դրույթները չեն կարող կիրառվել, որովհետեւ 300․1-րդ հոդվածը դրանց վրա հղում ՉԻ ԱՆՈՒՄ։ Իմ կարծիքով՝ կարելի է բացառություն անել Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին եւ 2-րդ հոդվածերի մասով։

Դատախազությունը, հակառակը, ինչպես արդեն ասացի, ինքնին հասկանալի է համարում, որ նոր սահմանադրական դրույթները՝ 2015 թ․ խմբագրությամբ, կիրառելի են, այսինքն՝ նա 300․1-րդ հոդվածի հղումը դիտում է իբրեւ դինամիկ հղում (առանց այդ մասին մտածելու)։ Բայց դինամիկ հղումները գոնե ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ նորմերում հակասահմանադրական են, որովհետեւ քրեական նորմի հասցեատերն այդ դեպքում երբեք չի կարող հստակ իմանալ, թե որ արաքներն են արգելվում, քանի որ արգելվող արաքները նկարագրված են այն նորմում, որի վրա հղում է անում քրեական նորմը, ու այդ արգելված արարքները նկարագրող նորմը միշտ կարող է փոփոխվել։

Արդյունքում իմ նախնական ու մակերեսային գնահատմամբ ստացվում հետեւյալը․ ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել՝ լինի այն ստատիկ, թե դինամիկ հղում (բացառությամբ Սահմանադրության 2005 թվականի դրությամբ անփոփոխելի դրույթների՝ 1-ին ու 2-րդ հոդվածների)։ Այնքանով, որքանով 300․1-րդ հոդվածի շրջանակում մարդը հետապնդվում է Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նկարագրված սկզբունքների խախտման համար, խնդիր չեմ տեսնում»։