Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 794-ի: Օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 19 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 624-ի:
Համաճարակի սկզբից Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 12 մարդ:
2494 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, 301 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: