Լիոնել Մեսսին այս ամռանը չի կարող անվճար հեռանալ «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամռանը չի կարող ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից։
32-ամյա արգենտինացու պայմանագրում կար կետ, ըստ որի նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից։ Պայմանագրի այդ կետը դադարեցվել է օրեր առաջ։
Այս մասին հաղորդում է ESPN-ն։ 2017 թվականին երկարաձգված պայմանագրի համաձայն 2020-ի ամռանը Մեսսին կարող էր լքել ակումբը, եթե ցանկանար։ Ընդգծենք, որ ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։