Վլադիմիր Պուտինը առողջություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պուտինը Փաշինյանին և իր ընտանիքին առողջություն է մաղթել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։
Պուտինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրն ու քաջության հայտնել իրեն և իր ընտանիքին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի տրամադրած գնության համար։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ ինքն ու իրենց ընտանիքը հիվանդ են կորոնավիրուսով։