«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է մնալ ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք LEquipe-ից։
Լոնդոնյան ակումբը 30-ամյա գաբոնցուն նոր պայմանագիր է առաջարկել։ Նոր պայմանագրից մանրամասներ դեռ հայտնի չեն։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2021-ի ամռանը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ գաբոնցուն ցանկանում են գնել մի շարք գրանդ ակումբներ՝ այդ թվում «Ինտերը», «Չելսին» և «Բարսելոնան»։
Այս մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է 26 հանդիպման և դարձել 17 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։