Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ Լավրով
Հասարակություն

Ելքը մեկն է․ հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի’ վարչապետ,
հարգելի’ Նիկոլ,

Ցավում եմ, որ քո, և ընտանիքիդ անդամների մոտ կորոնավիրուսի վարաք է արձանագրվել։ Աստված թող զորավիգ լինի ձեզ՝ վիրուսը հաղթահարելու, շուտափույթ ապաքինվելու և լիարժեք կազդուրվելու համար։

Միևնույն ժամանակ, առանց ավելորդ պաթոսի, ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։ Մաղթում եմ առողջություն, արևշատություն, խաղաղություն և ընտանեկան բարօրություն։

Երկու տարի, որպես ընդդիմություն քեզ հետ քաղաքական կռիվ ենք տալիս, մեր պետության ներկայի ու ապագայի համար։ Եվ երկու տարի շարունակ, դու ապացուցում ես, որ մենք ցավոք իրավացի ենք։ Թե ինչու՞ եմ ասում ցավոք, ինքդ լավ գիտես ու ամեն բան տեսնում ես ներսից։ Լիովին հասկանում եմ քո, և քո շուրջ ստեղծված իրավիճակը, ինչ որ տեղ, կարելի է ասել՝ ըմբռնումով եմ մոտենում։ Մարդկայնորեն նույնիսկ զորակցում եմ քեզ՝ որպես վարչապետի, ստեղծված բարդ ու անելանելի թվացող խնդիրների մեջ։ Բայց ելքը մեկն է։

Հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը և պետությունը դուրս բերվի կառավարման բնականոն հուն։ Հրաժարվիր այն կեղծ, կործանարար ու դատարկ լոզունգներից, որով սերմանել ես վենդետաներ ու անհանդուրժողականություն։ Երևի չես էլ պատկերացնում, թե որքան մարդու արժանապատվություն ու բարի համբավ ես վնասել, քանի հարազատության, ընկերության մեջ ես սառնություն ու վեճեր մտցրել, քանի անբասիր մարդկանց ես հանիրավի կասկածի թիրախ դարձրել...Վատ է, շատ վատ։

Քեզ մոտ ստացվել է միայն մեկ բան՝ իշխանափոխությունը, որի թավշյա լինելը բացառապես մեր իշխանության կամքն է եղել։ Այլապես դու պատրաստ էիր փողոց ելած ժողովրդին տանելու նույնիսկ ամենավատ սցենարների՝ հանուն քո սկսած գործի։ Իշխանափոխությամբ ձևավորված հանրային հավատի ու սպասելիքների պիկը՝ երկու տարում վերածեցիր հուսալքության ու անելանելիության զգացողությունների։ Այնուամենայնիվ քեզ շնորհակալ եմ մի բանի համար, որը կասեմ, երբ մի օր, գուցե առիթ լինի հանդիպելու։

Այսօր արդեն չունես զարգացման ծրագրեր, չունես ռազմավարական բավարար ռեսուրսներ, արտաքին քաղաքական վստահելի գործընկերություն, տնտեսական կայուն պոտենցիալ, ներքին քաղաքացիական համախմբում։ Միակ քաղաքական գործիքդ մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես։

Հայաստանից ու Արցախից բաղկացած այս մի պետականությունն ունենք աշխարհի տակ։ Բարեկամաբար խնդրում եմ, թույլ մի՜ տուր, որպեսզի այն աչքներիս առաջ վերջնականապես քայքայվի, կազմալուծվի ու բարոյալքվի։
Ակնհայտ սխալ ճանապարհներով մինչև վերջ գնալը պարտադիր չէ՛, նույնիսկ ուշացումով կարելի է կանգ առնել, ետ դառնալ, և ուղղել ամեն ինչ։ Մտածի՛ր այս ամենի մասին։

Կրկին շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։
Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին»։