Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Փաշինյաններին, բայց «ձեռքով չի կպել». այսօր նա ԱԺ-ում էր (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ շփվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, նա ասել է NEWS.am-ի հետ զրույցում:
«Վերջին անգամ վարչապետի հետ երեկ եմ շփվել, կոնտակտ չեմ ունեցել, եղել եմ դիմակով, մոտ տարածության վրա շփում չի եղել, տուն մտնելիս ախտահանվել եմ, տնից դուրս գալիս ախտահանվել եմ»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելվ մեր հարցին, թե որպես կոնտակտավոր ինչ ու չի ինքնամեկուսացվել, և ինչու է այսօր Ազգային ժողովում։
Հրաչյա Հակոբյանը նշեց, որ դեռ չի թեստավորվել։
Պատգամավորը նշեց, որ ԱԺ դահլիճում որեւէ մեկի հետ չի շփվել. «Քվեարկեցի եւ դուրս եկա, կոնտակտի մեջ չմտա։ Դահլիճ մտնելուց առաջ ախտտահանվել եմ, կրել եմ դիմակ»։
Տեսանյութը՝ NEWS.am-ի