Վրաստանում սկսել են աշխատել ռեստորաններն ու առևտրի կենտրոնները
Վրաստանում սկսել են աշխատել բացօդյա ռեստորանները, խանութներն ու առևտրի կենտրոնները, որոնք փակվել էին կորոնավիրուսի պանդեմիայից հետո։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նշել է, որ էպիդեմիոլոգիական վիճակը Վրաստանում թույլ է տալիս մի շարք սահմանափակումները վերացնել։
Մայիսի 22-ից Վրստանում չեղարկվել է արտակարգ դրությունը։ Երկրում վերաբացվել են նաև գեղեցկության սրահները և այլ կառույցներ։