Ջորջ Ֆլոյդին նվիրված ցույցեր են ընթանում Լոնդոնում․ կան ձերբակալվածներ
Լոնդոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 23 մարդու, ովքեր մասնակցել են մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին նվիրված ակցիային։
Այս մասին տեղեկանում ենք քաղաքի ոստիկանության թվիթթերյան էջից։ Այս պահին ձերբակալվածները դեռ գտնվում են իրավապահների մոտ։ Ընդգծենք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի ֆոնին ակցիաներ են տեղի ունեցել նաև Լոնդոնում։
Հավելենք նաև, որ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին՝ ոստիկանների իրականացրած գործողությունների հետևանքով։