«Բարսելոնա»-ն ամեն ինչ անում է, որպեսզի իրականանա Պյանիչ-Արտուր փոխանակումը
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Գործարքում կարող է ներառվել կատալոնական թիմի կիսապաշտպան Արտուրը, սակայն բրազիլացին չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից։
Ակումբը ցանկանում է համոզել Արտուրին, որպեսզի նա համաձայնվի փոխանակմանը։
Ավելի վաղ իտալական սպորտային մամուլը գրեց, որ թուրինյան ակումբը Պյանիչին բաց կթողնի միայն այն դեպքում, եթե Արտուրը համաձայնվի տեղափոխվել Իտալիա։