«Բարսելոնան» Կոուտինյոին հաջորդ մրցաշրջանում ևս բաց կթողնի վարձավճարով
«Բարսելոնան» պատրաստ է Ֆելիպե Կոուտինյոին վարձավճարով տալ նաև հաջորդ մրցաշրջանում։
Ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրոյի դիմաց 1 տարով ֆուտբոլիստին տրամադրել այլ ակումբի։ Կոուտինյոի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո և հասկանալի է, որ պանդեմիայի ֆոնին ակումբները չեն կարող վճարել այդ գումարը։
Կոուտինյոի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Չելսին»։