Ատլանտայում ցուցարարները ներխուժել են CNN-ի գրասենյակ
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում ակցիայի մասնակիցները ներխուժել են CNN հեռուստաընկերության գրասենյակը։ Այս մասին տեղեկանում ենք Hollywoodreporter-ից։
Ցուցարարները ջարդել են հեռուստաընկերության պատերը, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել։ Հեռուստաընկերության լոգոտիպի վրա ցուցարարները տարբեր տեսակի հայհոյանքներ են գրել։
CNN-ի շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանը թալանվել է ցուցարարների կողմից։ Այս պահին շենքը շրջապատված է ոստիկաններով։