Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցեց 6 միլիոնը
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 6 միլիոնը։ Այս մասին տեեկանում ենք Worldometers-ից։
6 միլիոն վարակակիրներից 2,6 միլիոնը ապաքինվել են, իսկ 366 հազարը մահացել։Վարակակիրների թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կա 1,7 միլիոն վարակակիր։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր Չինաստանի Ուհան քաղաքում։