Պենտագոնը պատրաստում է զինվորական ոստիկանությանը, որպեսզի մեկնեն Միննեապոլիս
Պենտագոնը հրամայել է ամերիկյան զինվորական ոստիկանությանը պատրաստվել, որպեսզի մեկնի Միննեապոլիս։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հյուսիսային Կարոլինայի և Նյու-Յորքի զինվորականներին հրամայել են պատրաստվել, որպեսզի առաջիկա ժամերին մեկնեն Միննեապոլիս։
Ըստ որոշ աղբյուրների Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերային կարգադրել է ամեն ինչ անել, որպեսզի ցույցերը չդառնան անկառավարելի։