Անկարգությունների պատճառով ԱՄՆ-ի ազգային գվարդիայի զինվորականները բերվել են Ատլանտա
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ղեկավար Բրայան Կեմպը հատուկ ռեժիմ է մտցրել նահանգում՝ այդ թվում նաև Ատլանտա քաղաքում, որտեղ ընթանում են ցույցեր՝ մահացած աֆրոամերիկացու հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Խորհրդակցություններից հետո նահանգի ղեկավարը արտակարգ դրություն է մտցրել նահանգում և ազգային գվարդիայի 500 զինվորականների ուղարկել Ատլանտա, որպեսզի նրանք պաշտպանեն քաղաքի բնակիչներին։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ում ցույցերը նոր թափ են ստանում։