Մաուրո Իկարդին ստորագրել է պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ․ Ջանլուկա Դի Մարցիո
«ՊՍժ»-ն և «Ինտերը» համաձայնեցրել են Մաուրո Իկարդիի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Փարիզյան ակումբը 27-ամյա արգենտինացու համար կվճարի 50 միլիոն եվրո և գումարած 7 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Նշվում է, որ Իկարդին արդեն իսկ ստորագրել է պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
Անցկացրած 20 հանդիպման ժամանակ Իկարդին դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։