ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի պատճառով փակվել է Սպիտակ տունը
Երեկ երեկոյան փակվել է Սպիտակ տունը։ Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։
Սպիտակ տան փակման պատճառը ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերն են, որոնք սկսվեցին մի քանի օր առաջ սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան լուրից անմիջապես հետո։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Սպիտակ տան մոտակայքում, որտեղ հավաքված է եղել մի քանի հազար մարդ։ Անկարգություններ չեն գրանցվել։