Միննեապոլիսում թալանվել է ավելի քան 200 կառույց
Ամերիկյան Միննեապոլիս քաղաքում անկարգությունների ժամանակ ջարդվել ու թալանվել են ավելի քան 200 կառույցներ։ Այս մասին հայտնում է Star Tribune-ն։
Մի քանի շենքեր գրեթե ամբողջությամբ այրվել են։ Այրվել ու թալանվել են սուպերմարկետներ, խանութներ, վարսավիրանոցներ, ռեստորաններ և այլն բիզնես-կառույցներ։
Ընդգծենք, որ օրեցօր ցույցերի մասնակիցներն ավելանում են։