ԱՄՆ-ի Միննեապոլիս քաղաքում ցուցարարները այրել են բանկի շենքը
Ամերիկյան Միննեապոլիսի ցուցարարները այրել են բանկի շենքը, որ գտնվում է ոստիկանական շենքի մոտակայում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ այս պահին այրվում է Wells Fargo բանկի շենքը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սպանված աֆրոամերիկացու դեպքից հետո քաղաքում զանգվածային ցույցեր են, որոնք շարունակվում են մինչ այս պահը։