Մահացել է ամերիկացի դերասան Էնտոնի Ջեյմսը
77 տարեկան հասակում մահացել է դերասան Էնտոնի Ջեյմսը։ Այս մասին տեղեկացնում է Variety-ն։
Դերասանը մահացել է մայիսի 26-ին։ Նա ուներ օնկոլոգիական հիվանդություն։ Նա հանդես է եկել հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում։ Էնտոնիի վերջին դերասանական աշխատանքը եղել է 1992 թվականին։
2014 թվականին լույս է տեսել դերասանի գրած գիրքը։