Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում
Մինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի համակարգրող ։
«Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ»,- գրել է Սահակովան։