Պաշտոնական․ Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան նշել է, որ Իտալիայի A Seria-ն կվերսկսվի հունիսի 20-ին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իտալիայի գավաթի պատասխան հանդիպումները կկայանա հունիսի 13,14-ին, իսկ եզրափակիչը՝ 17-ին։
Ընդգծենք, որ արդեն իսկ իտալական ակումբները սկսել են մարզումները։ Հավելենք նաև, որ Գերմանիայի բունդեսլիգան արդեն իսկ վերսկսվել է և կայացել է 2 տուր։