«Բարսելոնան» Լաուտարո Մարտինեսի գործակալի հետ համաձայնեցրել է արգենտինացու աշխատավարձը
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է աշխատել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ։Ինչպես տեղեկացնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան, կատալոնական ակումբը Լաուտարոյի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո և թիմի ֆուտբոլիստ Խունիոր Ֆիրպոյին։
Իսպանական ակումբը արդեն իսկ համաձայնեցրել է արգենտինացու աշխատավարձը։
Ակումբը նրան տարեկան կվճարի 12 միլիոն եվրո աշխատավարձ և գումարած բոնուսներ։