Հունիսի 1-ից Թուրքիայում կվերաբացվեն սրճարաններն ու լողափերը
Հունիսի 1-ից Թուրքիայում կչեղարկվեն մի շարք սահմանափակումներ, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի ի հայտ գալուց անմիջապես հետո։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հունիսի 1-ից Թուրքիայում կսկսի գործել քաղաքների միջև երկաթուղային կապը։ Կբացվեն զբոսայգիներն ու լողափերը։
Կվերաբացվեն սրճարաններն ու թանգարանները։
Ընդգծենք, որ երկիրը հուլիս ամսից կսկսի ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին։