Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. 168.am Մինչ Հայկ Մարությանը վայելում է արձակուրդը. Բաբաջանյան փողոցում 4 ամիս է՝ մարդաբոյ փոսեր են ու մշտական խցանումներ (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչո՞ւ չի պատասխանում Ալիևի նվաստացումներին (տեսանյութ) Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին Միշտ էլ գերիներ են եղել Ադրբեջանում վերջին տարիներին, բա ինչո՞ւ այս դահլիճում հրաժարական չեք պահանջել. Փաշինյան Խնդրում ենք չանհանգստանալ. Շիրակի 2 գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանում Նա կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Լևոն Ջավախյան ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է (լուսանկար) Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից Իտալիան արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրել է G-20-ի գագաթնաժողովին․ Նիկոլիզմը ներսից ոչնչացրեց մեր պետությունը. Միքայել Մինասյան
Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. 168.am Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները․ Արմեն Աշոտյան Ինչո՞ւ պետք է սահմանների հաստատումը կատարվի Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ մերժված տվյալներով․ Աշոտ Ղուլյան Շիրակի նոր մարզպետ կնշանակվի Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Փոխվարչապետն ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր ստորագրել Վարչապետը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, հանրությանը մոլորության մեջ է գցում․Տ․ Աբրահամյան Մինչ Հայկ Մարությանը վայելում է արձակուրդը. Բաբաջանյան փողոցում 4 ամիս է՝ մարդաբոյ փոսեր են ու մշտական խցանումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկո՞ն է կրում Փաշինյանը բացահայտեց, թե ինչո՞ւ չի պատասխանում Ալիևի նվաստացումներին (տեսանյութ) Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին Միշտ էլ գերիներ են եղել Ադրբեջանում վերջին տարիներին, բա ինչո՞ւ այս դահլիճում հրաժարական չեք պահանջել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խորհրդարան եկավ դիմակավորված անձանց ուղեկցությամբ. 168.am Ինչ եղանակ է սպասվում Մարտի 1-ի գործով նիստի միջադեպից հետո դատախազը որպես կոմպենսացիա 100.000 դոլար է պահանջել․ Փաշինյանն ասել է՝ կբավարարի պահանջը․ Dejavu Շոկային փաստեր Հյուսիսային Կորեայի մասին, որ սարսափեցնում է շատերին (տեսանյութ) Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը պնդում է, որ հենց Նիկոլը պիտի շարունակի բանակցությունները. VIDEO Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից. Արթուր Ղազինյան Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկման կիզակետում ԼՂ հարցն է եղել Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը Խնդրում ենք չանհանգստանալ. Շիրակի 2 գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանում Նա կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Լևոն Ջավախյան Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած հատվածում հայերին արգելվում է կանգ առնել. VIDEO 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը՝ Մոսկվայում․ Politik.am Հայտնի է, թե ինչ հրամանագրեր կստորագրի արդեն այսօր Ջո Բայդենը «Նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել. Քաղաքագետ Սեյրան Օհանյանը հետևել է Պուտինի օրինակին և սուզվել սառցափոսի մեջ (ֆոտո, վիդեո) Երեկ դատարանի վճիռն է հրապարակվել, որտեղ փաստվել է, որ Ստեփան Գրիգորյանը ստոր սուտասան ու զազրախոս է․ Հրանտ Մելիք–Շահնազարյան Գյումրիում և Սիսիանում վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում է փողոց, մարզ. Հակոբյան Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջև ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է (լուսանկար) Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա․ Տիգրան Աբրահամյան Քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման նորաստեղծ հիմնարկը շարունակում է փող ուտել. Ռուսլան Բաղդասարյան Դավադիր արարածի և լավագույն կզողի արարքները. Արմեն Աշոտյան Պարզվեց՝ Սասուն Միքայելյանը դեռ գոյություն ունի, ավելին՝ հանդիպել է մեկ այլ դավաճան Վաղարշակ Հարությունյանի հետ. Աննա Մկրտչյան Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում Մահացել է Ստեփան Թոփչյանը Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 73 մարդու Իտալիան արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրել է G-20-ի գագաթնաժողովին․ Նիկոլիզմը ներսից ոչնչացրեց մեր պետությունը. Միքայել Մինասյան ՃՈ-ն զգուշացնում է՝ տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին․ ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակույին «Սո՜ֆ, տղուս վերջապես գտա ու փառքով հողին կհանձնեմ». Ցավակցում եմ Արսինե ջան, Էդգարդ տուն հասավ. Սոֆյա Հովսեփյանի գրառումը Զինթոշակառուներին բնակելի տուն գնելու համար մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը կտրվի անհատույց ֆինանսական աջակցություն. ՊՆ Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գևորգ Դանիելյան Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մայրաքաղաք 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար Ինձ համար մեծ պատիվ է կրել «Միլանի» մարզաշապիկը․ Մարիո Մանջուկիչ Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի՝ անհետ կորած որդու դին. Tert.am Արտաշատի ԲԿ-ն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով վարակված հիվանդներին Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Զաքարյան Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ․ միջազգայնագետ Գագիկ Ծառուկյանը աջակցություն է ցուցաբերել տներից զրկված շուռնուխցի ընտանիքներին (տեսանյութ) Հայաստանի գործող իշխանության նկատմամբ Ռուսաստանը կիրառում է «բլիթի և մտրակի» քաղաքականությունը. Նաիրի Հոխիկյան Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ բացատրություններ տալու Միամիտներն են միայն կարծում, թե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության Հայաստանի հետ. ՌԴ ԳՇ նախկին սպա Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն Իրենք շատ են ու իրենցից որևէ մեկի գործակալ լինելու մասին ձեզ երբեք չեն ասի, ԱԱԾ-ն երբեք թույլ չի տա. Գոգյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք. մահացել է 16 մարդ Ջաբրայիլից հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու, քանի որ Ադրբեջանում սգո օր է. Թադևոսյան Հոկտեմբերի 25-ին՝ հատուկ առաջադրանքի ժամանակ, 15 հոգանոց խմբից 11-ը զոհվում են տեղում. նրանց թվում էր նաև 40 օրվա զինծառայող Գևորգը Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ Երթևեկությունը կաթվածահար է. «Իմ քայլից» որոշ պատգամավորներ խցանումների պատճառով չեն հասել խորհրդարան ՀՔԾ-ն կարճել է Վանեցյանին առնչվող քրգործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը. «Փաստինֆո» Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը հասել է 730-ի Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց․ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում. «Հրապարակ» Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան. «Ժողովուրդ» Իջևանում Բանակի օրվան նվիրված միջոցառման համար բյուջեից 700 հազար դրամ է հատկացվել. «Ժողովուրդ» Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունը 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որոնց մոտ 43%-ը՝ 262 մլն դրամի՝ ԱՆ-ի հետ. «Ժողովուրդ» Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները. «Ժողովուրդ» Ընտրողները մեզ ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ․ «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ» Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին. «Հրապարակ» Դա գաղտնի է պահվում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի՝ հայկական կողմից գերիների հստակ ցուցակ չներկայացնելու հայտարարության մասին. «Ժողովուրդ»

Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն

Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ ահազանգ է ներկայացրել արդարադատության նախարարին, որում ասվում է, որ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ Քրեակատարողական ծառայությունը բացահայտ եւ կոպիտ կերպով խախտում են նրա առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Հայտարարությունում նաեւ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարությունում ասվում է.

«Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ Քրեակատարողական ծառայությունը բացահայտ եւ կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը:

Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու եւ ՀՀ քաղաքացու կյանքին եւ առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը եւս օպերատիվ կարգով կարձագանքի եւ անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ:

Այսպես.

1. «Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապեւտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաեւ վերականգնողական կինեզոթերապիա եւ ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ:

Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին եւ նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում եւ էպիկրիզում վկայակոչված՝ ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա եւ տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում:

Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու եւ քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։

Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապեւտիկ եւ վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»:

Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երեւան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որեւէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաեւ բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն:

Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուժմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլեւ, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի եւ առողջության համար, այլ նաեւ մշտական սուր ֆիզիկական ցավեր եւ հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը:

Այս առումով նշենք, որ.

2. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ եւ դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին եւ իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»:

Դեռեւս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք.

«Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը», ինչպես նաեւ.

«Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների եւ հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման եւ նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը եւ խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը:

Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»:

Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման եւ նրան որեւէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլեւ՝

27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ եւ ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան եւ զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի եւ խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին:

Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով եւ ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:

3. Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սույն կարգի համաձայն»։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. եւ 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաեւ համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաեւ տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) եւ նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի եւ բժշկական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որեւէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության եւ սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ եւ բժշկական մասնագետներ չունի:

4. Հայտնում ենք նաեւ, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ խոշտանգումը դադարեցնելու նպատակով:

Վերոնշված եւ առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել եւ՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, եւ՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, եւ՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը եւ վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ եւս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաեւ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը եւ անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված»։

դիտվել է 2399 անգամ
Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. 168.am Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները․ Արմեն Աշոտյան Ինչո՞ւ պետք է սահմանների հաստատումը կատարվի Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ մերժված տվյալներով․ Աշոտ Ղուլյան Շիրակի նոր մարզպետ կնշանակվի Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Փոխվարչապետն ընդդիմադիր խմբակցություններին հրավիրեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր ստորագրել Վարչապետը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, հանրությանը մոլորության մեջ է գցում․Տ․ Աբրահամյան Մինչ Հայկ Մարությանը վայելում է արձակուրդը. Բաբաջանյան փողոցում 4 ամիս է՝ մարդաբոյ փոսեր են ու մշտական խցանումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկո՞ն է կրում Փաշինյանը բացահայտեց, թե ինչո՞ւ չի պատասխանում Ալիևի նվաստացումներին (տեսանյութ) Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին Միշտ էլ գերիներ են եղել Ադրբեջանում վերջին տարիներին, բա ինչո՞ւ այս դահլիճում հրաժարական չեք պահանջել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խորհրդարան եկավ դիմակավորված անձանց ուղեկցությամբ. 168.am Ինչ եղանակ է սպասվում Մարտի 1-ի գործով նիստի միջադեպից հետո դատախազը որպես կոմպենսացիա 100.000 դոլար է պահանջել․ Փաշինյանն ասել է՝ կբավարարի պահանջը․ Dejavu Շոկային փաստեր Հյուսիսային Կորեայի մասին, որ սարսափեցնում է շատերին (տեսանյութ) Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը պնդում է, որ հենց Նիկոլը պիտի շարունակի բանակցությունները. VIDEO Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից. Արթուր Ղազինյան Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկման կիզակետում ԼՂ հարցն է եղել Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը Խնդրում ենք չանհանգստանալ. Շիրակի 2 գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանում Նա կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Լևոն Ջավախյան Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած հատվածում հայերին արգելվում է կանգ առնել. VIDEO 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը՝ Մոսկվայում․ Politik.am Հայտնի է, թե ինչ հրամանագրեր կստորագրի արդեն այսօր Ջո Բայդենը «Նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել. Քաղաքագետ Սեյրան Օհանյանը հետևել է Պուտինի օրինակին և սուզվել սառցափոսի մեջ (ֆոտո, վիդեո) Երեկ դատարանի վճիռն է հրապարակվել, որտեղ փաստվել է, որ Ստեփան Գրիգորյանը ստոր սուտասան ու զազրախոս է․ Հրանտ Մելիք–Շահնազարյան Գյումրիում և Սիսիանում վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում է փողոց, մարզ. Հակոբյան Armvoice-ը՝ Փաշինյանի հոդվածի մասին, որում նա գլուխ է խոնարհում 1990 թվականին Բաքվում զոհված ադրբեջանցիների առջև ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է (լուսանկար) Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա․ Տիգրան Աբրահամյան Քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման նորաստեղծ հիմնարկը շարունակում է փող ուտել. Ռուսլան Բաղդասարյան Դավադիր արարածի և լավագույն կզողի արարքները. Արմեն Աշոտյան Պարզվեց՝ Սասուն Միքայելյանը դեռ գոյություն ունի, ավելին՝ հանդիպել է մեկ այլ դավաճան Վաղարշակ Հարությունյանի հետ. Աննա Մկրտչյան Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում Մահացել է Ստեփան Թոփչյանը Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 73 մարդու Իտալիան արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրել է G-20-ի գագաթնաժողովին․ Նիկոլիզմը ներսից ոչնչացրեց մեր պետությունը. Միքայել Մինասյան ՃՈ-ն զգուշացնում է՝ տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին․ ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակույին «Սո՜ֆ, տղուս վերջապես գտա ու փառքով հողին կհանձնեմ». Ցավակցում եմ Արսինե ջան, Էդգարդ տուն հասավ. Սոֆյա Հովսեփյանի գրառումը Զինթոշակառուներին բնակելի տուն գնելու համար մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը կտրվի անհատույց ֆինանսական աջակցություն. ՊՆ Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գևորգ Դանիելյան Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մայրաքաղաք 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար Ինձ համար մեծ պատիվ է կրել «Միլանի» մարզաշապիկը․ Մարիո Մանջուկիչ Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի՝ անհետ կորած որդու դին. Tert.am Արտաշատի ԲԿ-ն այլևս չի սպասարկի կորոնավիրուսով վարակված հիվանդներին Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Զաքարյան Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ․ միջազգայնագետ Գագիկ Ծառուկյանը աջակցություն է ցուցաբերել տներից զրկված շուռնուխցի ընտանիքներին (տեսանյութ) Հայաստանի գործող իշխանության նկատմամբ Ռուսաստանը կիրառում է «բլիթի և մտրակի» քաղաքականությունը. Նաիրի Հոխիկյան Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ բացատրություններ տալու Միամիտներն են միայն կարծում, թե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության Հայաստանի հետ. ՌԴ ԳՇ նախկին սպա Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն Իրենք շատ են ու իրենցից որևէ մեկի գործակալ լինելու մասին ձեզ երբեք չեն ասի, ԱԱԾ-ն երբեք թույլ չի տա. Գոգյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք. մահացել է 16 մարդ Ջաբրայիլից հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու, քանի որ Ադրբեջանում սգո օր է. Թադևոսյան Հոկտեմբերի 25-ին՝ հատուկ առաջադրանքի ժամանակ, 15 հոգանոց խմբից 11-ը զոհվում են տեղում. նրանց թվում էր նաև 40 օրվա զինծառայող Գևորգը Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ Երթևեկությունը կաթվածահար է. «Իմ քայլից» որոշ պատգամավորներ խցանումների պատճառով չեն հասել խորհրդարան ՀՔԾ-ն կարճել է Վանեցյանին առնչվող քրգործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը. «Փաստինֆո» Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը հասել է 730-ի Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց․ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում. «Հրապարակ» Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան. «Ժողովուրդ» Իջևանում Բանակի օրվան նվիրված միջոցառման համար բյուջեից 700 հազար դրամ է հատկացվել. «Ժողովուրդ» Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունը 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որոնց մոտ 43%-ը՝ 262 մլն դրամի՝ ԱՆ-ի հետ. «Ժողովուրդ» Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները. «Ժողովուրդ» Ընտրողները մեզ ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ․ «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ» Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին. «Հրապարակ» Դա գաղտնի է պահվում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի՝ հայկական կողմից գերիների հստակ ցուցակ չներկայացնելու հայտարարության մասին. «Ժողովուրդ»
website by Sargssyan