Ստեփանավանի Դենդրոպարկում կուտակումներ են. անտեսում են պարետի որոշումը (տեսանյութ)
Ստեփանավանի Դենդրոպարկում չեն պահպանվում արտակարգ դրության պայմանները։ Այդ մասին գրում է SHAMSHYAN.com-ը:
Տեղի աշխատակիցները, արհամարհած ունենալով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հանձնարարականները, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի մարդիկ պահպանեն սահմանված սոցիալական հեռավորությունը և զերծ մնան կուտակումներից. Դենդրոպարկում պատկերը բոլորովին այլ է։
Ահազանգողները խնդրում ու պահանջում են, որպեսզի ՀՀ պարետը հետևություններ անի, հակառակ դեպքում մի քանի շտապօգնության բրիգադներ պետք է ժամանեն նշված վայր։
Ահազանգողները նշում էին նաև, որ մեղքի իրենց բաժինն ունեն հիմնականում Դենդրոպարկի աշխատակիցները, ովքեր դարպասները փակել և մի փոքրիկ դռան արանք են թողել, որտեղով մարդիկ երբեմն միմյանց հրմշտելով, երեբմն էլ «կիպ-կպած», անցնում են։