Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Հիվանդներից 54-ը լավացել են: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է:
Հիվանդներից 54-ը լավացել են: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»,- հայտնել է մարզպետը։