Ցույցեր Բարսելոնայում․ փակվել է Nissan ընկերության գործարանը
Բարսելոնայում գտնվող Nissan ընկերության գործարանի հարևանությամբ տեղի են ունենում ցույցեր։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մի քանի հարյուր մարդ դուրս է եկել փողոց այն բանից հետո, երբ երեկ իմացել են գործարանի փակման մասին։
Կորոնավիրուսի էպիդեմիայով պայմանավորված ճապոնական ընկերությունը որոշել է փակել այդ գործարանը։ Գործարանի փակման արդյունքում մոտ 3000 մարդ կմնա գործազուրկ։