Ցույցեր ԱՄՆ-ում․ կրակոցների հետևանքով զոհվել է 1 մարդ
ԱՄՆ-ում մեկ մարդ մահացել է ակցիայի ժամանակ արձակված կրակոցից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։Ակցին անցկացվում է ի նշան բողոքի Միննեսոտա նահանգում սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյիդ։
Ըստ տեղի լրատվականների գրավատան սեփականատերը կրակ է բացել ակցիայի մասնակիցների վրա, երբ նրանք փորձել են թալանել գրավատունը։ Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է: Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին:
Հիշեցնենք, որ քաղաքային ոստիկանությունը ձերբակալել էր Ջորջ Ֆլոյդին կեղծիք կատարելու համար։ Ոստիկանները տղամարդուն պառկեցրել են մայթին և ծնկով սեղմել նրա պարանոցը։ Տղամարդը չի կարողացել շնչել և հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է։