Գարեթ Բեյլը կմնա «Ռեալում»․ Marca
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ամենայն հավանականոթւյամբ կարիերան կշարունակի արքայական ակումբում։
Այս մասին տեղեկացնում է Marca-ն։ Իսպանական ակումբը ոչ մի առաջարկ չի ստացել 30-ամյա ֆուտբոլիստի համար։ Անգլիական «Նյուքասլը» հետաքրքրված է Բեյլի ծառայություններով, սակայն դեռ ոչ մի առաջարկով չի դիմել մադրիդյան ակումբին։
«Ռեալ»-ում հավատում են, որ շուտով Բեյլը նորից կվերգտնի իր խաղը և կօգնի ակումբին։