Հնդկաստանում կանխվել է խոշոր ահաբեկչություն
Հնդկաստանի իրավապահ մարմինները կանխել են Ջամմուի և Քաշմիրի բնակավայրերում ահաբեկչական գործողությունները։ Այս մասին տեղեկանում ենք NDTV-ից։
Չորեքշաբթի օրը իրավապահները գտել են 20 կիլոգրամ պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենան։ Ստացած տեղեկատվության հիման վրա ոստիկանությունը կանգնեցրել է Hyundai մակնիշի ավտոմեքենան, որն ունեցել է կեղծ գրանցման համար։
Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսներին վերոնշյալ բնակավայրերում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ։