«ՊՍԺ»-ն Մաուրո Իկարդիի համար առաջարկում է 55 միլիոն եվրո
Իտալական «Ինտերն» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ն շարունակում են բանակցությունները Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ։
Այս մասին հայտնում է իտալացի հեղինակավոր սպորտային լրագրող Նիկոլա Սկիրան։ Փարիզցիները Իկարդիի համար առաջարկում են 55 միլիոն եվրո և գումարած բոնուսներ, սակայն իտալական ակումբը ցանկանում է 60 միլիոն եվրո։
Ֆրանսիական ակումբը պատրաստ է Իկարդիին առաջարկել 4-ամյա պայմանագիր, տարեկան վճարելով 10 միլիոն եվրո աշխատավարձ։