Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 355 հազար մարդ
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 355 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական տվյալներից։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 5,6 միլիոն մարդ, որոնցից 2,5 միլիոնն արդեն ապաքինվել են։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։