Վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Իրանում փոխվել է խորհրդարանի նախագահը
Իրանում խորհրդարանի նոր նախագահ է նշանակվել Մոհամմադ Բագեր Գալիբաֆը։ Այս մասին տեղեկանում ենք IRIB-ից։
Երեկ Իրանի խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ հենց Գալիբաֆին են ընտրել խորհրդարանի նոր նախագահ։
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի նախկին նախագահը՝ Ալի Լարիջանին խորհրդարանը ղեկավարում էր 2008 թվականից։