Ինդոնեզիայում հաքերները գողացել են 1,3 միլիոն մարդու անձնական տվյալներ
Անհայտ հաքերները գողացել են Իդոնեզիայի 1,3 միլիոն քաղաքացիների անձնական տվյալները։ Այս մասին տեղեկանում ենք The Jakarta Post-ից։
Նշվում է, որ այդ ինֆորմացիաները պահվում էին երկրի մշակույթի նախարարությունում։ Հաքերների մոտ է անցել մարդկանց անունների, հեռախոսահամարների, տան հասցեների և անձնական այլ տվյալներ։
Նշվում է, որ անձնական տվյալների արտահոսքի պատճառը եղել է երկրում հաստատված հեռավար կառավարումն ու աշխատանքը։