Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել ենՏրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո
Հասարակություն

Ճգնաժամի հիմնական աղբուրը «Իմ քայլի» անսահմանափակ իշխանությունն է․ Ավետիք Չալաբյան

Տառացիորեն երկու շաբաթ առաջ գրել էի, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած ՍԴ կազմացրման հանրաքվեն պետք է չեղարկել, և վերադառնալ Սահմանադրության համակարգված փոփոխությունների քննարկմանը, փորձելով երկրում առկա ընդհանուր կառավարման ճգնաժամը լուծել լայն հանրային քննարկումների և փոխզիջումների ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ՍԴ դեմ պայքարի իր ճարտասան առաջամարտիկի ձեռքերով, Ազգային ժողովի քննարկման էր բերել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է հանրաքվեի չեղարկման հնարավորություն՝ ԱԺ երկու երրորդ մեծամասնության կողմից։ Թեև տեսականորեն չեղարկման հնարավորությունը խելամիտ մեխանիզմ է, և պետք է գոյություն ունենա որոշակի պայմաններում, քննարկման ժամանակ հնչեցին մի քանի խիստ զավեշտական մտքեր և հիմնավորումներ, որոնց պարզապես չեմ կարող շրջանցել», գրել է Ավետիք Չալաբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն օրինակ է բերում «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հայտարարությունները, թե իրենց հիմնական մտահոգությունը հանրային առողջությունն է։ «Այսօր, երբ «Իմքայլական» կառավարության համատարած ձախողումների պատճառով Հայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը, այս հայտարարությունը առնվազն ծաղրալի է հնչում, մանավանդ, եթե հիշենք, թե «Իմ քայլը» ինչպես էր շարունակում հանրաքվեի քարոզարշավը՝ ի հեճուկս խելամիտ մարդկանց բազմաթիվ հորդորների»։

Մեկ այլ կարկառուն «Իմքայլական» հայտարարեց, որ իրենց խնդիրը ՍԴ ճգնաժամը հաղթահարելն է, և իրենք ամեն դեպքում ձև կգտնեն այն հաղթահարելու, հանրաքվեով թե առանց հանրաքվե, թեև համավարակի Հայաստան ներթափանցումից հետո անցած երեք ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ ճգնաժամի հիմնական աղբուրը մեր երկրում «Իմ քայլի» անսահմանափակ իշխանությունն է, ոչ թե ՍԴ-ն, և դրա հաղթահարման համար նոր ԱԺ ընտրություններ են պետք համավարակի հաղթահարումից հետո։ Եվ վերջապես, «Իմ քայլի» ամենակարկառուն գործիչներից մեկը հայտարարեց, որ իրենք օրը մի հատ հանրաքվե կարող են անցկացնել, ու հաղթելու ընդհանրապես որևէ խնդիր չունեն։

Ինձ այդ բարձրագոչ հայտարարությունը հիշեցրեց հայտնի դասականի «ինչքան տոկոս կուզենք կխփենք» պատմական արտահայտությունը, որի հետևանքները բոլորիս են հայտնի»։ Ավետիք Չալաբյանը նշում է, որ հատուկ անուններ չի նշում, քանի որ «Իմ քայլի» պատգամավորների միջև «վաղուց արդեն» մեծ տարբերություններ չի տեսնում։ «Ինձ թվում է, որ այս մարդիկ պարզապես նման են են իրականությունից կտրված, սեփական անփոխարինելիության առասպելին հավատացած, արագ խորտակվող նավի թիերին շղթաներով կապված նավաստիների, որոնց նավավարը տեսնում է արագ մոտեցող խութերը, բայց արդեն որևէ բան ձեռնարկելու ընդունակ չի։

Իրականությունն այն է, որ հանրաքվեն տապալված է, և եթե այն անցկացվի, մեր քաղաքացիները լավագույն դեպքում անտարբերությամբ իրենց դիրքորոշումը կհայտնեն այս մեծախոսներին, իսկ վատթարագույն դեպքում՝ կգնան և «ՈՉ» ասելով, ցույց կտան, որ արդեն հոգնել են այս կրկեսից։ Իսկ մենք, ինչպես մերժում էինք այս հանրաքվեն, այնպես էլ մերժում ենք հիմա, ու սպասում ենք նրան, որ ինչպես «Իմ քայլը» այն նախաձեռնեց, այնպես էլ հիմա այն չեղարկի, ու հանգիստ թողի ՍԴ-ն ու մեր քաղաքացիներին»։