Իմ առաջին բալիկն էր, անունը Լուսինե պետք է դնեինք, հիմա իմ հետ պետք է լիներ․ մահացած նորածնի հայր. News.am
Իմ առաջին բալիկն էր, հիմա իմ հետ պետք է լիներ եւ բժկական սխալի պատճառով է իմ երեխան մահացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Հրայր Միրզոյանը, որի նորածին դուստրը մայիսի 23-ին, ծնվելուց ժամեր անց մահացել է։
«Կինս՝ 23-ամյա Սյուզաննա Գրիգորյանը, մայիսի 21-ից պառկած է եղել Աբովյանի ծննդատանը եւ ամսի 23-ին պետք է իմ երեխան ծնվեր։ Մինչեւ այդ ոչ մի խնդիր, ոչ մի բարդություններ չեն եղել, ոչ ոք չի ասել, որ երեխայի հետ կարող է խնդիր առաջանալ։ Գիշերը 3։15-ին իմ երեխան ծնվել է՝ 3 կիլոգրամ 200 գրամ եւ 52 սանտիմետր հասակով։ Ծննդաբերությունը շատ երկար տեւեց, պարզ էր, որ ինչ որ խնդիր կա։ Սպասեցինք մինչեւ ծնունդն ընդունող բժիշկ Սլավիկ Փայտյանը գա»,- պատմեց Հրայր Միրզոյանը։