«Աբովյան» ծննդատնից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված նորածինը րոպեներ անց մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հրայր Մ.-ն և հայտնել, որ մայիսի 23-ին, ժամը 04:00-ին իր նորածին դստերը Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է: